Главная
Регистрация
Вход
ՈՒրբաթ
19.04.2024
14:04
Приветствую Вас Гость | RSS
Հայոց լեզու և Գրականություն

Меню сайта

ФОТОГРАФИИ

Новости

Форма входа

 Главная страница 


Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա երեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,– լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց։

Մի խաղաղ առավոտ էր․ մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։

Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի․ «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։

Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց․ գյուղը ծածկվել էր բլուրի ետև։

Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։

— Արի հա՛, Գիքոր ջան ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 8602 | Добавил: haker | Дата: 27.10.2011 | Комментарии (13)



Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից- ... Читать дальше »
Просмотров: 1973 | Добавил: haker | Дата: 27.10.2011 | Комментарии (0)

Բոլոր հնչիւններն արտասանելիս նոյն յատկութիւնը ցոյց չեն տալիս. կան հնչիւններ, որ ինչքան էլ երկար արտասանենք՝ իրենց ձայնը պահում են, ինչպէս ա, օ, ի, և այլն. կան հնչիւններ էլ, որոնք արտասանւելիս շատ կարճ են հնչւում և երկարացնելիս իրենց ձայնը չեն պահում, ինչպէս՝ բ, գ, դ, ժ և այլն:

Առաջին տեսակի հնչիւնները կոչւում են ձայնաւոր, երկրորդ տեսակին՝ բաղաձայն: Ձայնաւոր և բաղաձայն հնչիւնների նշաններին ասում ենք ձայնաւոր և բաղաձայն տառեր: 
Հայերեն տառերը 38 հատ են. ա, ե, է, ը, ի, ո, օ, ու ձայնաւորներ են, իսկ մնացած տառերը՝ բաղաձայն: 
Գրել քերականութեան տետրակում- բօլոր բաղաձայն տառերը այբբենա-կան կարգով
Просмотров: 5780 | Добавил: haker | Дата: 02.10.2011 | Комментарии (2)


Նախադասութիւններն ըստ կազմութեան լինում են պարզ և բարդ:

Պարզ կոչւում են այն նախադասութիւնները, որ ունի մի ենթակայ և մի ստորոգեալ: Այսինքն արտայայտում է մի պարզ միտք. օրինակ՝ Մի համար-ձակ միտք անցաւ աւազակի գլխով: Բարդ կոչւում է այն նախադասութիւնը, որ ունի մէկից աւելի ենթականեր և ստորոգեալներ. օր.՝ Զինւորականը մօտալուտ վտանգը իմացաւ միայն այն ժամանակ, երբ որոտաց թշնամու կրակոցը և գնդակը սուլելով անցաւ գլխի վրայով: Որոշել այս բարդ նախադասութեան ենթակաները և ստորոգեալները: Կարդալ դասագրքից մի գլուխ և որոշ ... Читать дальше »

Просмотров: 2897 | Добавил: haker | Дата: 02.10.2011 | Комментарии (1)


Մօտիկ եղող մարդկանց մեր միտքը յայտնում ենք խօսելով, ուրիշ տեղ գըտնւողներին մեր միտքը յայտնում նք գրելով: Մեր մտածումը չմոռանա-լու համար նոյնպէս գրում ենք: Իւրաքանչիւր առանձին միտք որ արտայայտում ենք բառերով, կոչւում է խօսք կամ նախադասութիւն: Նախադասութիւնը կազմւած է լինում մի կամ մի քանի բառերից: Աշակերտը գնաց դպրոց. մի խօսք է՝ երեք բառից: Տեսաւ. մի խօսք է՝ մի բառից:Բառը կազմւած է տարբեր հնչիւններից. իւրաքնչիւր հնչիւն ունի մի նշան, որին ասում ենք տառ կամ գիր: Գրել նախադասութիւններ և որոշել թէ քանի՝ բառից և իւրաքանչիւ բառը քանի՞ հնչիւններից են կազմւած: ԽՕՍՔԻ ՄԱՍԵՐԸ՝ 1. Գոյական 2. Ածական 3. Թւական 4. Դերանուն 5. Բայ 6. Մակբայ 7. Կապ 8. Շաղկապ 9. Ձայնարկութիւն

Просмотров: 1525 | Добавил: haker | Дата: 02.10.2011 | Комментарии (0)

Խաչատուր Աբովեանը ծնվել է 1805 թվականին Քանաքեռ գյուղում , Երևանի մոտ, մի նահապետական ընտանիքում: Սկզբում սովորում է իրենց գյուղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթությունը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց հետո անցնում է Թիֆլիս և ավարտում է Նեսիսյան դպրոցը: 1830 թվականին Աբովյանը ռուս պետության հաշվին գնում է Դորպատ , ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդությամբ հաջողվում է նրան ընդունվել համալսարան, որը իր տարիների ցանկություն է եղել: Բարձրագոյն ուսումն ավարտելուց հետո1836 թվականին վերադառնում է հայրենիք և նվիրվում ուսուցչության :Աբովյանը համարվում է արևելահայ նոր գրականության հիմնադիրը և առաջին վիպագիրը , որ գրեց աշխարհաբար լեզվով: Նրա առաջին գլխավոր աշխատություւնն է "Վէրք Հայաստանի” պատմական վեպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը, պարսից տիրապետության շրջանում: Խոր զգացմունքներով Աբովյանը տալիս է մեր ժ ... Читать дальше »

Просмотров: 2133 | Добавил: haker | Дата: 29.09.2011 | Комментарии (0)

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14). 11.1829, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք. Պրոլետարական շրջանը) – 31.3(12.4).1866, Կամիշին (այժմ՝ Վոլգոգրադի մարզում), թաղվել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում], հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր։ 1837–45-ին սովորել է Գ. Պատկանյանի դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները (գրաբար և աշխարհաբար) տպագրվել են 1851-ին, Թիֆլիսում, Գ. Պատկանյանի խմբագրությամբ հրատարակվող «Արարատ» շաբաթաթերթում։ 1848–53-ին եղել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղարը։ Այստեղ հալածվել է կղերականության և տեղական իշխանությունների կողմից, թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա։ Պետերբուրգի համալսարանում քննություններ ... Читать дальше »

Просмотров: 4230 | Добавил: haker | Дата: 29.09.2011 | Комментарии (3)


Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
 Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
 Էլ հայրենիք ինչ՞ու եկար,
 Թե պիտ խոսես օտար լեզվով,
 Խմես հայոց գինին նեկտար,
 Կենաց կանչես օտար լեզվով,
 Քաղես հայոց վարդերն ու հեզ
 Աղջիկ կանչես օտար լեզվով:

 Իրավ քանի լեզու գիտես՝ 

 Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
 Բայց, որ քո հայ լեզուն չունես,
 Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
 Որ թողել ես քո մայրենին՝
 Հարամ է քեզ հայոց գինին,
 Հարամ է քեզ աղջիկն հայոց,
 Հայոց սիրտը՝, Մասիսն հայոց:

 Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
 Քո ոտքերն էլ գրկե վարդով...
 ...Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
 Հայոց վշտում դու մեղք չնես,
 Հալալ է քեզ հողն հայրենի,
 Թող քեզ ջուրն էլ դարնա գինի:
 Քանզի հայոց վայ սփյուռքում ... Читать дальше »
Просмотров: 3042 | Добавил: haker | Дата: 28.09.2011 | Комментарии (1)


Չկա ոչ մեկն ավելի մոտ քեզ, քան դու ինքդ ես: Բայց եթե դու չես ճանաչում ինքդ քեզ, ինչպե±ս կարող ես ճանաչել ուրիշին: /Արևելյան իմաստություն/
Մտածել, որ հոգին մտածում է և մարդը դա չի նկատում, նշանակում է մի մարդուց ստեղծել երկու անձ: /Ջ.Լոկ/
Դու ամբողջ կյանքի ընթացքում պատասխանատու ես այն մարդկանց համար, ում ընտելացրել ես: /Անտուան դե Սենտ-Էքզյուպերի/
Եթե ես ժամանակ առ ժամանակ չլռեմ, ես չեմ լսի, թե ինչ է ուզում և սպասում կյանքն ինձնից: /Շտրիտմատեր/
Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում: /Դ.Կարնեգի/
Այն ինչ մարդիկ մտածում են իրենց ընդունակությունների մասին, ուժգնորեն ազդում է այդ ընդունակությունների վրա: /Ա.Բանդուրա/
Մարդը ցանկությունների և հակադրությունների համալիր է: Որպեսզի նրան հասկանանք, անհրաժեշտ է ընկալել նրան ամբողջական: /Ս.Մոլչո/
Անտաղանդությունն ավելի հեշտ ... Читать дальше »
Просмотров: 2506 | Добавил: haker | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

 Դու մեր մեծ երթի գավազանակիր                                 

Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված։

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։

Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ
Մեր հո՛ղը, հո՛ղը,
Մեր սուրբ հայրենի՜ն։

Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,
Բայց և... դարավոր բնիկ վայրերի
Կորըստի լեղի կ ... Читать дальше »
Просмотров: 3174 | Добавил: haker | Дата: 21.09.2011 | Комментарии (2)

1 2 »

Календарь
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 142

Архив записей

ԲԱՆԱՍԵՐ 2 - 2024 Հարություն
Занесено в каталог Deport.ru