Главная
Регистрация
Вход
Կիրակի
16.12.2018
18:10
Приветствую Вас Гость | RSS
Հայոց լեզու և Գրականություն

Меню сайта

ФОТОГРАФИИ

Новости

Форма входа

  
Главная » 2011 » Սեպտեմբեր » 21 » Հայոց լեզու. ընդհանուր տեղեկություններ
18:34
Հայոց լեզու. ընդհանուր տեղեկություններ

Հայոց լեզուն համարվում է յուրատեսակ և ինքնատիպ:Այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելյան խմբին և իր հատկանիշներով նման է սլավոնական,հնդիրանական և բալթյան լեզուներին:Իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքով բացատրվում է լեզվի նմանությունը որոշ արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ:Հայոց լեզուն դարերի ընթացքում չի դարձել«քարացած»լեզու,ինչպես օրինակ լատիներենն ու հնդեվրոպական լեզվախմբին պատկանող մյուս հնագույն լեզուն-հին հունարենը,այլ շարունակում է զարգանալ,լրացնելով իր բառացանկը նորանոր բառերով և քերականական փոփոխությունների է ենթարկվում,արդիականանալով և ժամանակակից ոգի ստանալով:Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի : Պարսկական բազմադարյան լուծն իր հետքն է թողել լեզվի վրա,ինչով բացատրվում է պարսկական մեծաքանակ բառերի առկայությունը արդի հայոց լեզվում:Քրիստոնեության զարգացման հետ լեզվում կիրառական դարձան սիրիական և հունարեն բառերը : Խաչակրաց արշավանքներից մնացին ֆրանսիական ծագում ունեցող բառերը:Իսկ Օսմանական պետության ազդեցությամբ պայմանավորված են թյուրքալեզու բառերի օգտագործումը թե խոսակցական և թե գրական հայերենում : Չնայած այդ ամենին,հայոց լեզուն պահպանել է 11000 բառարմատ,որոնցից 900ը պատկանում են հենց հնդեվրոպական լեզվախմբին:Իր լեզվախմբում հայոց լեզուն համարվում է հնագույն գրավոր լեզուներից մեկը : Գրավոր խոսքը  Հայաստանում սկսել է զարգանալ 4-րդ դարավերջին , հայկական այբուբենի ստեղծման հետ միաժամանակ:Գրավոր լեզուն հիմք դրեց թարգմանչական գործունեությանը:Սկսեց թարգմանվել մեծ քանակությամբ հոգևոր գրականություն այլ լեզուներից : Ի շնորհիվ դրա մինչ մեր օրերն են հասել անտիկ գրականության գոհարներ , հայերեն թարգմանված և մենք դրանք փոխանցում ենք հաջորդ սերունդներին , քանի որ այդ թարգմանությունների բնօրինակները վաղուց ոչնչացված են : Առաջին հայ թարգմանիչը համարվում է Մեսրոպ Մաշտոցը , իսկ առաջին հայերեն թարգմանված գիրքը Աստվածաշունչն է:5-րդ դարի սկզբին Հայաստանում  արդեն  գրվել էին  40 ստեղծագործություններ : Դրանք գրվել էին գրաբար հայերենով : Գրաբարը հնագույն հայոց լեզուն է ,որն իր հնչողությամբ և բառակազմական բարդ կանոններով նման է հին հունական և լատիներեն լեզուներին , ինչպես նաև հին գերմաներենին և հին սլավոներենին : Գրաբարը հնչողությամբ և քերականությամբ ամբողջական հայոց լեզու է ,որի ստեղծման հիմքում ընկած է հնագույն հայերենի բարբառներից մեկը:Հայոց լեզվի զարգացման հաջորդ փուլը դա միջնադարյան հայոց լեզուն է : 5-րդ դարում, գրաբարին զուգահեռ սկսեց օգտագործվել միջնադարյան հայոց լեզուն : Այս լեզվով շարադրվում էին բժշկական , գյուղատնտեսական ձեռնարկներ , պոեզիա : Այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն և կամաց սկսեց դուրս վանել գրաբարին : Միջնադարյան հայերենն էլ ժամանակի ընթացքում վեր ածվեց արդի հայոց լեզվի , որով այսօր աշխարհում խոսում են մոտ 10 միլիոն մարդ:Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի-արևմտյան և արևելյան :Արևելահայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում,Հնդկաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար:Արևմտահայերենը  ԱՄՆ -ում,Իտալիայում,Ֆրանսիայում,Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է :  Ի տարբերություն արևմտահայերենի ,  արևելահայերենը 1920-ական թվականներից համարվում է Հայաստանի Հանրապետության պետական լեզուն:

Просмотров: 5806 | Добавил: haker | Рейтинг: 4.1/16
Всего комментариев: 5
5 aedc  
OVA SEXOV ZBAXVUM?

4 aedc  
ha shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat laaaaaaaaaaaaaaaav baaaaaaaaaaaaaaaaaaaaaaaanaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

3 aedc  
wagfewrgrweg

2 Անրի  
petqakqn bana

1 gangnam  
kaytser

Имя *:
Email *:
Код *:

Календарь
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 141

Архив записей

ԲԱՆԱՍԵՐ 2 - 2018 Հարություն
Занесено в каталог Deport.ru