Меню сайта |
|
|
ФОТОГРАФИИ |
|
|
Новости |
|
|
Форма входа |
|
|
|
|
| | |
Главная » 2011 » Հոկտեմբեր » 27 » ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ
22:02 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ |
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ: Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ, Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել: Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ, Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել: Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք... Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար: Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել- Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ... Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ, Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել, Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից- Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ, Բայց ուզում են այն կործանել ու ջարդել: Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
[size=6]
|
Просмотров: 1976 |
Добавил: haker
| Рейтинг: 0.0/0 |
|
|
Календарь |
|
|
Наш опрос |
|
|
Архив записей |
|
|
|
|