Главная
Регистрация
Вход
Շաբաթ
20.04.2024
07:15
Приветствую Вас Гость | RSS
Հայոց լեզու և Գրականություն

Меню сайта

ФОТОГРАФИИ

Новости

Форма входа

  
Главная » 2011 » Սեպտեմբեր » 29 » Խաչատուր Աբովյան
17:42
Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովեանը ծնվել է 1805 թվականին Քանաքեռ գյուղում , Երևանի մոտ, մի նահապետական ընտանիքում: Սկզբում սովորում է իրենց գյուղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթությունը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց հետո անցնում է Թիֆլիս և ավարտում է Նեսիսյան դպրոցը: 1830 թվականին Աբովյանը ռուս պետության հաշվին գնում է Դորպատ , ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդությամբ հաջողվում է նրան ընդունվել համալսարան, որը իր տարիների ցանկություն է եղել: Բարձրագոյն ուսումն ավարտելուց հետո1836 թվականին վերադառնում է հայրենիք և նվիրվում ուսուցչության :Աբովյանը համարվում է արևելահայ նոր գրականության հիմնադիրը և առաջին վիպագիրը , որ գրեց աշխարհաբար լեզվով: Նրա առաջին գլխավոր աշխատություւնն է "Վէրք Հայաստանի” պատմական վեպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը, պարսից տիրապետության շրջանում: Խոր զգացմունքներով Աբովյանը տալիս է մեր ժողովրդի բարձր հայրենասիրությունը, նրա հերոսական ոգին, ազնիվ ձգտումները , հայոց աշխարհը իր գեղեցիկ բնությունով, հպարտ լեռներով, ծաղկանկար դաշտերով ու խոր-խոր ձորերով: Աբովյանի ուրիշ գրւածքներից են ` "Պարապ վախտի խաղալիք ”, "Թուրքի աղջիկը”, "Ֆեոդորա կամ Որդիական սեր ”՝ պիես (Երևանի բարբառով), " Օվսաննա”, "Ճանապարհորդություն , " Դեպի Մասիս” և այլն :Աբովյանը իր կյանքի վերջին տարիներում հոգեկան խոր տառապանքներ է ունեցել : Իր քարոզած լուսավոր գաղափարների պատճառով, վաստակել էր մեծ թվով խավարամիտ թշնամիներ, որոնք ամեն կողմից հալածում էին նրան: Եվ ահա 1848 թվականին, Ապրիլի 2-ին տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում : Նրա մահվան մասին զանազան ենթադրություններ կան , բայց և ոչ մեկը ճշտված չէ : Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովյանը , թողնելով իր գործը՝ "Վերք Հայաստանի”-ն հայ ժողովրդին, որի մեջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին :Աբովյանի հուշարձանը այսօր գտնվում է Երևանում իր անունով կոչված հրապարակում : 

Վաթան

Ա՜խ վաթան, վաթան՝ քո հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան,
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան։

Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը,
Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը,
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ հիմիկ անտէր։

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,
Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած,
Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,
Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը։

Ա՜խ, մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամքել, մեր կուռը թուլացել,
Եարաբ, կը տեսնե՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել։

Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին

Просмотров: 2134 | Добавил: haker | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Календарь
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 142

Архив записей

ԲԱՆԱՍԵՐ 2 - 2024 Հարություն
Занесено в каталог Deport.ru