Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
28.03.2024
18:11
Приветствую Вас Гость | RSS
Հայոց լեզու և Գրականություն

Меню сайта

ФОТОГРАФИИ

Новости

Форма входа

  
Главная » 2011 » Հոկտեմբեր » 27 » ԳԻՔՈՐԸ
22:07
ԳԻՔՈՐԸ


Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա երեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,– լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց։

Մի խաղաղ առավոտ էր․ մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։

Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի․ «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։

Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց․ գյուղը ծածկվել էր բլուրի ետև։

Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։

— Արի հա՛, Գիքոր ջան, արի հա՛, հասանք հա՛,– որդուն կանչելով գնում էր Համբոն, շալակին մի խուրջին, մեջը մի քանի հաց ու պանիր ու մի երկու դաստա թութուն։

Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց գյուղը հեռո՜ւ մշուշում։

— Ա՛յ, ապի, մեր տունն էն ա հա՜,— ցույց տվավ Գիքորը՝ մատը մեկնելով դեպի գյուղը, թեև տունը իսկի չէր երևում, ու անցան։

Առաջին իրիկունը ղոնախ ընկան մի գյուղում։ Տանտերը Համբոյի հին ծանոթն էր։

Դեղին սամովարը թշշում էր տախտի ծերին։ Մի ջահել աղջիկ շրըխկշրըխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Նա մի կարմիր սիրուն շոր ուներ հագին։ Գիքորն էնտեղ մտքումը դրեց, որ երբ քաղաքում փող աշխատի, իրենց Զաննի համար մի էն տեսակ շոր ղարկի։

Իրիկնահացից ետը տանտերն ու Համբոն թինկը տված, չիբուխ քաշելով զրուց էին անում։ Խոսեցին Գիքորի մասին։ Տանտերը գովեց Համբոյին, որ չարչարվում էր որդուն մարդ շինի։ Հետո սկսեցին խոսել կռվի վրա, հացի թանգության վրա, բայց Գիքորը շատ էր հոգնած, քունը տարավ։

Մյուս օրը քաղաք մտան։ Գնացին ծերունի թավլաչու մոտ։ Առավոտը բազարն իջան։

— Բիձա, էդ երեխին ծառա ես տալո՞ւ,— խանութի ներսից հարցրեց մի վաճառական։

— Հրամանք ես,— ասավ Համբոն ու Գիքորին էն կողմը հրեց։

— Բեր ինձ տուր, ես կբռնեմ,— առաջարկեց վաճառականը։

Նրան ասում էին բազազ Արտեմ։

2

Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը։ Պայմանն էն էր, որ Գիքորը պետք է տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր, դուքանը բաժին տաներ ու էս տեսակ մանր ծառայություններ, մինչև մի տարի։

Մի տարուց ետը բազազը նրան պետք է տաներ դուքան, շիներ դուքանի «աշկերտ», ու էսպես Գիքորը պետք է բարձրանար։

— Հինգ տարի դեռ փող չեմ տալ,— ասավ բազազը պայմանը կապելիս։– Թե դրուստը կուզես, դեռ դու պետք է տաս, որ քու որդին բան է սովորելու։ Ախար իսկի բան չգիտի․․․

— Որտեղից գիտենա, խազեին ջան,— պատասխանեց Համբոն,― որ գիտենար, էլ ո՞ւր կբերեի, ես էլ բերել եմ, որ բան սովորի․․․

— Կսովորի, ամեն բան կսովորի։ Էնպես սովորի ո՜ր․․․ Ձեր կողմերից էն Նիկոլն ինչ է, որ իրեն համար դուքան ունի բաց արած, նա էլ ինձ մոտ է մարդ դառել։ Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու մի քանի բան գողացավ․․․

— Չէ՜, խազեին ջան, սա գողանալ չի։ Որ էդպես բան անի, կգամ կռնիցը կբռնեմ, էն Քուռը կգցեմ։

— Հա՛, որ ձեռը հալալ է՝ մարդ կդառնա։

— Իմ դարդն էլ էն ա, աղա ջան, որ մարդ դառնա․ լեզու սովորի, գրիլ-կարդալ սովորի, նստիլ-վերկենալ սովորի, մարդ ճանաչի, որ աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա․․․ Ինքն էլ աչքաբաց երեխա ա, մեր գեղական շկոլումն էլ գրաճանանչ ա էլել, գրի սևն ու սիպտակը ջոկում ա։ Ամա աղաչանքս էն ա, որ լավ մտիկ անեք, ղարիբ երեխա ա, քորփա ա․․․

Բազազը Համբոյին միամտացրեց ու դուրս գնաց՝ բարձր ձենով հրամայելով՝ «Չայ բերեք, հաց բերեք սրանց համար․․․»։

3

Հեր ու որդի նստած էին բազազ Արտեմի խոհանոցում։

— Դե, հիմի դու գիտես, Գիքոր ջան, տեսնեմ՝ ինչ տեսակ աղա ես դուրս գալի․․․ Հենց պետք է անես, որ․․․ ես ի՞նչ գիտեմ․․․ ո՜վ տեր աստոծ․․․— մռնչաց Համբոն ու չիբուխը լցրեց։

Այնինչ Գիքորը չորս կողմն էր դիտում։

— Ապի, սրանք բուխարի չունե՞ն։

― Չէ՛, սրանցը փեչն ա, ա՛յ էն ա փեչը․․․

— Կալ էլ չունե՞ն։

— Սրանք քաղաքացի են, գեզացի հո չեն, որ կալ կալսեն։ ― Բա ո՞րտեղից են հաց ուտում։

― Փողով առնում են ուտում։ Հացն էլ են փողով առնում, եղն էլ կաթն էլ, մածոնն էլ, փետն էլ, ջուրն էլ․․․

― Վա՜․․․

― Բա՜, սրան Թիֆլիս կասեն։ Դու հալա ղոչաղ կաց, դեռ շատ բան կիմանաս։

― Ապի, սրանք ժամ ունե՞ն․․․

― Ունեն, բա՛ս, սրանք Էլ մեզ նման հայ քրիստոնյա են։ Մտիկ արա, հա՜, ձեռնաքաշություն չանես։ Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենաս ոչ։ Թե վերցնես էլ, տար ասա՝ «խանո՛ւմ, էս ի՞նչ փող ա, էստեղ վեր ընկած էր․ աղա՛, էս բանն էստեղ գտա», թե չէ․․․

— Էստեղ էլ պրիստավ կա՞ որ․․․

— Կա, բա՞ս․․․ Վախտ ու անվախտ դես-դեն չընկնես, ձեռդ ընկած փողը քոռ ու փուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք։ Քեզ էլ լավ պահի, գիշերները բաց չըլես, մրսես ոչ․․․ Մի-մին եկողի հետ գիր ղարկի․․․— մերթ-մերթ չիբուխը բերանից հանելով որդուն խրատում էր Համբոն։ Այնինչ Գիքորը ննջում էր։

— Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն է դա․․․ Օրեր են, կմթնեն, անց կկենան․․․

Շարունակում էր հերն իր խրատը, բայց Գիքորը հորը թինկը տված քնել էր արդեն։

Էն երկու օրը նա էնքան բան էր տեսել, էս ու էն կողմը նայել, որ հոգնել էր բոլորովին։

Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար ետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանանչի բարձած ավանակները, թաբախները գլխներին կինտոները․․․ էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում։ Եվ նա հոգնել էր ու հորը թինկը տված քնել։
――――――――――

Էս ժամանակ բազազն ու իր կինը վիճում էին ներսը։ Կինը տրտնչում Էր, որ ծառան խամ Էր, նոր սարիցն եկած, վայրենի, իսկ մարդն ուրախ էր, որ մի քանի տարով անվարձ ծառա էր գտել։

— Կսովորի, հո էդպես չի մնալ,— ասում էր նա կնոջը։

— Կսովորի, որդի, սիրտդ շուռ մի՛ բերի,— խնդրում էր բազազի պառավ մայրը։

Բայց տիկին Նատոն չէր համոզվում։ Նա արտասվելով անիծում էր իր բախտը։
4

Գիքորը մենակ նստած էր բազազ Արտեմի խոհանոցում։ Նա արդեն ծառայության մեջ էր։

Խազեինի հին գլխարկը մինչև ականջները կոխած գլուխը, հին ոտնամանները ոտներին, մի մավի բլուզ էլ հագին, էսպես ոտից գլուխ փոխված, նա նստած էր խոհանոցում ու միտք էր անում, թե ընչի եկավ իրենց գյուղից, որտեղ է ընկել, հիմի ինչ պետք է անի․․․

Էս ժամանակ ներս մտավ տիկին Նատոն։

Գիքորը տեղը նստած էր։

Տիկինը մի բան ասավ։ Գիքորը լավ չլսեց, թե չհասկացավ։

— Քե՞զ չեմ ասում, տո արջի քոթոթ։

Գիքորը շփոթվեց, քրտնեց․ մին ուզեց հարցնի, թե ինչ է ասում, մին էլ սիրտ չարավ։ Աղջիկ պարոնը բարկացած դուրս գնաց։

— Ը՜հ, հողեմ ձեր գլուխը, որ վայրենի եք ու գալիս եք մարդի գլխի խաթա դառնում․․․ Ես բան եմ ասում, սա տեղիցն էլ ժաժ չի գալի, ձեն էլ չի հանում․․․

― Վերջացավ,— անցավ Գիքորի մտքովը։– Բայց ի՜նչ շուտ վերջացավ․․․ ի՜նչ վատ վերջացավ․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ հերս էլ գնաց․․․

Եվ ամեն բան նա վերջացած էր համարում, երբ իրեն-իրեն խոսելով ներս մտավ սև շորերով բարի պառավը, բազազի մերը։

— Որ աղջիկ պարոնը ներս է գալի, տեղիցդ ընչի՞ չես կանգնում, որդի,— խրատում էր նա Գիքորին,— որ բան են հարցնում, ձեն հանի․․․ ո՞նց կըլի էդպես․․․

Պառավին դեդի էին ասում։

Դեդին սովորեցնում էր Գիքորին, թե ինչ պետք է անի, ինչպես սամովարը գցի, ոտնամանները սրբի, չոտկը բռնի, ամանները լվանա․․․

Բացի պառավ դեդին, ամենքը նեղացնում էին նրան։

Բազազի «դուքանի, աշկերտներն» էլ շարունակ ծաղրում էին նրան, «քիքի» էին կանչում, քիթը քաշում, գլխին խփում, գլխարկը կոխում ականջները։

Բայց էս բոլորը տանելի բաներ էին։

Անտանելին էն էր, որ նա չէր կարողանում քաղցին դիմանա։ Իրենց տանը, երբ սովում էր, գնում էր տաշտիցը հաց Էր առնում, կճուճիցը պանիր էր հանում, ուտելով գնում խաղալու կամ թե չէ՝ փեշն էր դնում, գնում հանդը։ Երբ ուզում էր՝ մի ծառի տակի կամ աղբրի վրա նստում էր ուտում։

Հիմի էստեղ ուրիշ տեսակ էր։ Ինչքան էլ սոված լիներ պետք է սպասեր մինչև ճաշի ժամանակը գար, էն էլ ամենքն ուտեին, ետո ինքը։ Էդ անիծած ժամանակն էլ էնքան ուշ էր գալի, որ խեղճի սիրտը քամ էր ընկնում, թրթռում։

Մին, երկու, տասը համ բերելուց ետը նա սկսեց չորս կողմն աչք ածել խոհանոցում, թե արդյոք մի բան չի գտնիլ ուտելու, որ սիրտը կանգնեցնի, մինչև ճաշի ժամանակը գա։

Սկզբում ինչ գտնում էր՝ չոր հացի փշրանք, կրծած ոսկոր թե ուրիշ բան, գցում էր բերանը։ Մի քիչ ետո մտածեց խոհանոցի պահարանները որոնել։ Ապա թե սովորեց կերակուրի պղնձից կիսեփ մսի կտոր դուրս քաշել․․․

Բայց եթե նկատեի՜ն․․․

Ինչ վատ բան դուրս կգա՜ր․․․

Եթե նկատեի՜ն․․․

Հապա ի՞նչ անես․․․

Թողնե՞ս, փախչե՞ս․․․

Եվ Գիքորն սկսեց մտածել փախչելու մասին։

Բայց ո՞նց փախչես, ո՞ր կողմը փախչես, մենա՛կ, ճամփա չգիտես, մարդ չես ճանաչում․․․ իսկ հերը․․․

Էնքան չարչարվեց, խոսեց, խրատեց՝ «Օրեր են, որդի, կմթնեն, անց կկենան․․․»։

Եվ ահա Գիքորի գլխում հնչում է հոր խանձված ձենը՝ «Օրեր են, կմթնեն, անց կկենա՜ն․․․ անց կկենա՜ն․․․»։

5

Զանգը տվին։

Գիքորը վեր թռավ։ Ասել էին, թե երբ զանգը տալիս են, գնա տեսնի՝ ով է, ինչ է ուզում։ Նա դուրս եկավ, պատշգամբից նայեց, տեսավ մի պարոն ու մի քանի տիկին դռան առաջը կանգնած։

— Էդ ո՞վ եք, հե՛յ,— ձայն տվավ վերևից։

Ներքևից վերև նայեցին։

Տիկինները ծիծաղեցին, իսկ պարոնը ակնոցներն ուղղելով, հարցրեց.

— Աղջիկ պարոնը տա՞նն է։

— Ի՞նչ եք անում,– հարցրեց Գիքորը։

Ներքև ծիծաղն ավելի սաստկացավ։

— Քեզ հարցնում են՝ տա՞նն է, թե չէ։— բարկացավ պարոնը։

— Բան ունե՞ք։

Էս աղմուկի վրա տիկինը դուրս եկավ։

— Քրքրվես դու, գնա դուռը բաց արա, շո՛ւտ,– ճչաց ու սկսեց անիծել Գիքորին և իր ամուսնուն։ Բայց շուտով հյուրերն երևացին, և նա ժպտալով դիմավորեց։

— Ա՜, բարև, բարև․․․ Էս ո՞ր խաչիցն էր, ի՞նչպես է, որ մտաբերեցիք․․․

— Էս ո՞րտեղից եք գտել,– ոտից գլուխը Գիքորին չափելով, հարցրեց պարոնը, իսկ տիկինները շարունակ ծիծաղում էին։

— Ի՞նչ եք նախանձում, կուզեք ձեզ տանք,– կատակի տվավ տիկինն, ու հյուրերը խնդալով ներս մտան։

Գիքորին շտապով մի տեղ ուղարկեց ու նրանց ետևից իսկույն ներս մտավ և տիկին Նատոն։

Իրար առողջություն հարցնելուց ետը հյուրերն սկսեցին պատմել իրենց ներս մտնելու պատմությունը, և դուրս եկավ մի ահագին պատմություն։

— Օ՜ֆ, սիրտս մաշել է,— գանգատվում էր տիկին Նատոն,— թե իմանաք՝ ինչ եմ քաշում ես դրա ձեռիցը․․․ Ասում եմ՝ դուրս անենք կորչի, բայց դե Արտեմի բնավորությունը գիտեք, էլի, ասում է՝ մեղք է, գեղացի երեխա է, թող կենա, մի կտոր հաց է, ուտի, կսովորի․․․ Ախր էլ ե՞րբ․․․ սիրտս մաշեց․․․

— Օ՛հ, օ՛հ, օ՛հ, էդ ծառաների բանն էլ մի՛ ասի,— էս ու էն կողմից սկսեցին բողոքել տիկին հյուրերը։

Մի կես ժամ խոսեցին դեսից-դենից, ծառաներից, քաղաքի նորություններից։ Հենց էդ խոսակցության ժամանակ ներս մտավ քրտնած Գիքորը։

— Աղջիկ պարոն, միրգը բերի։

— Հա, լավ, գնա՛,— հրամայեց տիկինը կարմրելով, իսկ հյուրերն սկսեցին ծիծաղել։

— Աղջիկ պարոն, խազեինն ասում էր՝ բալը թանգ ա, հարկավոր չի․․․

Էս խոսքերի վրա հյուրերից ոմանք պոռթկացին, ու թաշկինակով բերաններին հուպ տվին, ոմանք էլ տանտիկնոջ խայտառակությունը ծածկելու համար վկայեցին, թե իրավ բալը շատ թանգ է, էս ժամանակին ով է բալն առնում։ Ապա սկսեցին հանդիմանել, թե ի՞նչ հարկավոր Է միրգը, հո ուտելու համար չեն եկել, ի՞նչ են նեղություն քաշում․․․

Տանտիկինը, մինչև ականջակոթերը կարմրած, աշխատում էր մի կերպ եղածն ուղղի։

— Ով գիտ ինչ է ասել, չի հասկացել էս հիմարը։

— Ով սուտ ասի՝ գետինը մտնի,– երդվեց Գիքորը, ու ամեն բան լրացավ։
6

Հյուրերին ճամփու դնելուց ետը տիկին Նատոն բարկացած, բարձր-բարձր խոսելով վեր էր քաղում մրգի սեղանը։ Նա հայհոյում էր Գիքորին, մեկ-մեկ թվում էր, թե ինչեր է անում նա, անիծում էր իր բախտը, իր ամուսնուն։

— Քա՛, խամ է, որդի, կսովորի, որդի․․․ ինչի ես սիրտդ շուռ բերում․․․ Ախ աստոծ, ի՞նչի չես հոգես առնում,— հառաչում էր պառավ դեդին։

— Երանի մի իմանամ՝ մարդու սրտի էս նեղացած ժամանակը դու ինչ ես խոսում․․․ Խամ է, դե գնացեք դուք շնեցեք, ես հո ձեր գերին չեմ,— ձենն ավելի բարձրացնելով պատասխանեց պառավի հարսը ու շարունակեց իր տրտունջն ու անեծքը, մինչև ամուսինը տուն գար։

Ամուսնու ոտնաձայնը որ լսեց՝ սկսեց արտասվել, ավելի բարձր խոսել ու ամանները իրար գլխով տալ։

— Ասում եմ՝ դուրս արա կորչի, ես ծառայի բանն էլ կանեմ, թե խնայում ես՝ փող տաս, կարգին ծառա բռնես․․․ Լավ է մարդ ծառայի տեղ էլ քաշ գա, քան թե ամեն օր էսենց սիրտը շուռ բերի․․․ Իմ թշնամին հո չե՞ս․․․

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց բազազը՝ տան մեջտեղը կանգնելով։

— Ի՞նչ պետք է պատահի․ էս էր մնացել, որ խալխի մոտ էլ մարդ գետինը մտնի, էս էլ արիր․ էլ ի՞նչ պատահի,— վրա թռավ տիկինը ու պատմեց բալի պատմությունը։

— Վա՜հ,— բացականչեց բազազը։

— Ա՜խ աստո՛ծ,– հառաչում էր բարի պառավը՝ դեսուդեն ընկնելով։

Բազազը Գիքորին ձեն տվեց։

Թմփթմփացնելով Գիքորը ներս ընկավ։

— Մոտիկ արի,— կանչեց բազազը։

Գիքորը վախեց նրա գույնից, մնաց տեղը կանգնած։

— Քեզ ասում եմ՝ մոտիկ արի․․․

Գիքորն էս անգամ շարժվեց, բայց դարձյալ մնաց տեղը կանգնած։

— Տո՛, արջի քոթոթ, ես քեզ ասում եմ՝ աղջիկ պարոնին ասա, դու գալիս ես ղոնախներին ասում, թե բալը թանգ է՞ր․․․

— Ես... ես... աղջիկ պարոնին...–– ուզում Էր արդարանա Գիքորը, բայց խոսքը բերանում՝ ապտակը հասավ, ալքերը կայծակին տվին, գլուխը դիպավ կողքի պատովն ու վեր ընկավ։ Հենց ընկած տեղն սկսեց բազազը ոտքել, անդադար կրկնելով. «Բալը թանգ էր, հը՛... բալը թանգ Էր, հը՞․․․»։

Պառավ դեդին դողդողալով մեջ ընկավ, աշխատում Էր ետ քաշի կատաղած որդուն, աղջիկ պարոնն էլ եկավ, երեխաներն էլ սկսեցին ճչալ, բազազը ետ կանգնեց հևալով ու կրկնելով․ «Բալը թանգ Էր, հը՞», աչքերը միշտ չռած անկյունում կծկված Գիքորի վրա, որ դողալով ու ցավագին մրմնջում էր․

— Վա՜յ, նանի ջան, վա՜յ․․․ վա՜, նանի ջան, վա՜յ․․․

7

Տեսան տանը չի կարողանում ծառայի՝ խանութ տարան Գիքորին։ Էնտեղ ապրանք պետք է տային մուշտարիների հետ տանելու, չիթ պետք է ծալեր, խանութը սրբեր, իսկ պարապ ժամանակը մուշտարի կանչեր։

Եվ ահա Գիքորը հաց է տանում խանութը։ Կերակրամանը ձեռքին, մաշված ու տժգույն, մեծ-մեծ ոտնամանները քաշ տալով անց է կենում կամուրջով։ Նայեց ներքև։ Քարվանսարաների բարձր պատերին զարկելով ծառս էր լինում Քուռը, ոլորվում, պտտվում ու ճնշվելով խեղդվում, խուլ թշշում կամուրջի տակին։

Ափից մոտիկ պտտում էր մի կանաչ նավակ։ Երկու հոգի կային նրա մեջ. մինը ուռկան Էր ձգում, մյուսը նավն էր կառավարում։

— Ա՛յ հիմի կհանի,— ասավ Գիքորն ու կանգնած նայում էր ձկնորսներին։ Ուռկանը դատարկ դուրս եկավ։

— Էս մինն իմ բախտիցը,— ասավ Գիքորն ուռկանը ձգելիս։ Գիքորի բախտը դատարկ դուրս եկավ։

— Էս մինն էլ մեր Զաննի բախտիցը։

Էս էլ դատարկ դուրս եկավ։

— Էս մինն էլ Գալոյի բախտիցը։

Գալոն էլ էր անբախտ։

— Էս մինն էլ բաս․․․

Բայց էդ ժամանակ մոտիկ քարվանսարի դռանը աղմուկ բարձրացավ։ Մի պարսիկ կապիկ էր պար ածում երգելով.
Ա՛յ արի, արի, մեյմուն,
Ճիպոտըդ սարի, մեյմուն,
Պառավի պես կուզի-կուզ,
Ջահելի պես պարի, մեյմուն։

Ժողովուրդը հավաքվել էր գլխին ու վազում էին չորս կողմից։ Գիքորն էլ վազեց։ Աշխատեց կանգնած ժողովրդի արանքը մտնի, առաջ անցնի, չկարողացավ։ Վիզը ձգեց, պճեղների վրա կանգնեց ու ճգնում էր անպատճառ տեսնի, թե ինչ է կատարվում մեջտեղը։

— Ի՞նչ ես ներս խցկվում, տո լածիրակ, գնա քու բանին,— ասավ մի կինտո ու զարկեց գլխին։

Գիքորը հանկարծ սթափվեց ու վազեց դեպի խանութը։

8

Իրիկունը Գիքորը կուչ էր եկել խոհանոցում։ Դեռ արտասուքը չէր ցամաքել նրա երեսին, դեռ այրվում էին խազեինի ապտակների տեղերը, դեռ նոր էր լռել աղջիկ պարոնի ձենը— շվշվացնելով ներս մտավ Վասոն, բազազի աշկերտը։ Գիքորին նկատելով նա իսկույն կանգ առավ ու, մասխարա դեմքին լրջություն տալով, սպառնալի հարցրեց.

— Կլուբումն ուշացա՞ր, տո արջի քոթոթ, թե՞ գուբերնատի մոտ վռազ գործ ունեիր․․․

Գիքորը գլուխը չէր բարձրացնում։

— Ասա մի տեսնեմ, է, տո՜․․․

Գիքորը լուռ էր։

— Չե՞ս իմանում, տո՛, որտե՞ղ էիր, է՛, որ էսօր ինձ քաղցած սպանեցիր, որ մեռնեի՝ հետո՞․․․

Էսպես խոսելով կամաց-կամաց մոտեցավ, մի քիչ կանգնեց ու հանկարծ զարկեց Գիքորի գլխին։ Գիքորը երկու ձեռքով գլուխը պաշտպանեց ու սեղմվեց պատին։ Վասոն պատրաստվում էր մի ուրիշ ձևի հարված էլ հասցնելու, բայց դուրսը բարձրացավ խազեինի ձայնը։ Գալիս էր։

— Աբա տես հիմի քեզ ի՞նչ է անում,– սպառնաց Վասոն։

«Հիմի ինձ կսպանեն»,— անցավ Գիքորի մտքովը, ու խեղճի հոգին տապ արավ։

Խազեինը արդեն բավականին ծեծել էր խանութում, այժմ միայն հրամայեց հաց չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունը։

Վտանգն անցավ։

Գիքորը հանգստացավ, թեև լսում էր աղջիկ պարոնի ձայնը, որ ճչում էր. «Ախր ընչի՞ ես պահում, դուրս արա կորչի, էլի, դուրս արա կորչի՛․․․»։

9

Գիքորը կծկվեց վերմակի մեջ, գլուխը կոխեց տակը, տապ արավ։

«Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թե տուն չունեմ, վա՜յ, տուն չունե՜մ․․․» իր երգը երգելով Վասոն հաց էր ուտում։ Գիքորը վերմակի տակից երբեմն զգույշ ծիկրակում, թաքուն նայում էր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա էն օրը հաց չէր դրել բերանը, ծեծվել ու լաց էր եղել, այժմ էլ քաղցած պառկեց, ու քունը չէր տանում։

— Հը՞, ո՞նց ա, սոված քունդ չի՞ տանում, հա՜, էդպե՜ս․․․— նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվավ Գիքորին,— Դե, առ, տեղի տակին թաքուն կեր, խազեինը չիմանա։

Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կոխեց տեղի տակը, թաքուն ուտում էր ու մտածում։ Մտածում էր իրենց տան վրա, էն օրերի վրա, երբ ազատ խաղում էր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում էր էն երեկոների վրա, երբ հերն ու մերը կռվում էին իրեն քաղաք բերելու համար․․․ մերը լաց էր լինում, չէր ուզում․․․

— Ա՜խ, նանի ջան, ի՜նչ լավ էր սիրտդ իմացել,– հառաչում էր Գիքորը տեղի տա կին ու հաց ու պանիրն ուտում՝ ականջը սրած, թե խազեինը հո չի գալի։

Իսկ առավոտը կանգնած էր խանութի դռանը։

10

Խանութի դռանը կանգնած ձեն էր տալի Գիքորը, մուշտարի էր կանչում ու բարձր ձենով գովում իրենց ապրանքը։

— Կանչի, է՛, տ՛ո․ ի՛նչ ես մնջվել, մնացել կանգնած։ Բերանումդ հո ջուր չկա՞։

— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք․․․— կանչում էր Գիքորը։

Ներսը ծիծաղից թուլանում էին։

Նրան սովրեցրել էին, որ մուշտարի քաշի դեպի իրենց խանութը։ Եվ նա հաճախ բռնում էր էս կամ էն անցորդի փեշից, կոպիտ ու համառ սկսում էր քաշել դեպի խանութը ու բաց չէր թողնում, մինչև որ մարդը դուրս էր գալի համբերությունից։ Գալիս էր դարձյալ իր տեղը կանգնում ու կանչում։

Ամառվա տոթ օրերին, խանութի դռանը երկար կանգնելուց հոգնած, նա երբեմն նստած քնում էր խանութի առաջին դարսած չթերի վրա։

Էդ ժամանակ չարաճճի ընկերները կամ հարևանները բռնոթի էին բռնում նրա քթի տակը։

Նա փռշտալով վեր էր թռչում։

Շոգից թմրած վաճառականները զվարճանում էին։ Իսկ խազեինը կուշտ ծիծաղելուց հետո ձայն էր տալի․

— Քնում ե՞ս, տո, արջի քոթոթ, կանչի, է՛․․․

— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք,— ձեն էր տալի Գիքորը։

11

Մի օր էլ Գիքորը երբ մուշտարի էր կանչում, դիմացից երկու գյուղացի դուրս եկան։ Նա վազեց, փաթաթվեց գյուղացիներին։

— Ա՛յ տղա, իսկի ճանաչեցի ոչ, էս ի՛նչ թան էր,— զարմացած բացականչեց գյուղացիներից մինը ու դարձավ ընկերին.

— Բաղո, դու կճանաչեի՞ր․․․

— Ես աչքերիցը կճանաչեի,— պարծեցավ ընկերը։

Ճշմարիտ որ Գիքորը շատ էր փոխվել, շատ էր մաշվել։ Ինքն էլ էր փոխվել, շորերն էլ։ Դժար էր ճանաչելը։

— Ա՛յ տղա, էս կարգին մարդ ա դառել․․․ հալա սրա շորերին, սրա շնորհքին․․․— հիանում էին գյուղացիները։

— Համբոյի հողը մեր գլխին, տես, նա իր տղին ո՛րտեղ հասցրեց, մեր տղերքը էնտեղ խոզ են արածացնում․․․

Այնինչ Գիքորը իրար ետևից հարցնում էր.

— Իմ մերը ո՞նց ա․․․ մեր երեխեքը ո՞նց են․․․ իմ հերն ընչի՞ չեկավ․․․ մեր կովը ծնել ա, թե՛ չէ․․․ մեր գեղումն ո՞վ ա մեռել․․․

— Ամենն էլ լավ են, շատ բարով կանեն,— պատասխանեցին գյուղացիք։— Էն ա Սուքնանց Ղուկասը մեռավ, մին էլ Պուճուրանց պառավը, մնացածը լավ են։

— Բա իմ հերն ընչի՞ չի գալի։

— Քու հերը լավ ուզում ա, ամա ո՞նց գա։ Ինքը մենակ մի մարդ ա, սաղ տան ջափեն վրեն․․․

— Բա բան չեն ղարգե՞լ․․․

— Ինչ ունեն, որ ինչ ղարգեն, դու ձեր տան բանը գիտես ո՞չ։ Էս տարի էլ հացը բարակ էր, խեղճ հերդ զոռով ծերը ծերին ա հասցնում։ Նրանից ի՞նչ ես ուզում։ Թե ունիս, դու ղարգի․ հրեն խարջ են ուզում— ձեռին գռոշ չունի։

— Հո մեր տանիցը օքմի չի՞ հիվանդացել։

— Չէ՛, էն ա ձեր Ծաղիկ կովը Միրզանց գոմի փլեկովը ներքև ընկավ, սատկեց։

— Ծաղիկը սատկե՞ց․․․

— Խեղճ մերդ էնքան լաց էլավ՝ աչքերն ուռան։

Էս ասելով գյուղացիներից մինը մի նամակ հանեց տվավ Գիքորին ու ասավ.

— Հիմի ի՞նչ ես ասում․ մենք էլ քեզ տեսնիլ չենք, գնալու ենք․ թե մորդ կամ քվորդ համար բան ես ղարգելու, տուր տանենք։  — Ո՞րտեղից բան ղարգեմ, դեռ փող չեմ ստանում․․․ ամա․․․

— Ամա ի՞նչ․․․

— Ուզում եմ՝ ես էլ գամ ձեզ հետ։ Համ մեր գեղին, համ մերոնց կարոտել եմ, համ էլ․․․

— Վա՜, վա՜յ, մենք հենց իմացանք մարդ ես դառել, խելոքացել ես․․․ Էդ տեսակ բան կասե՞ն։ Էստեղ քեզ համար աղավարի ապրում ես— շորերդ թազա, ոտն ու ձեռդ իստակ․․․ Մենք ասում ենք մեր երեխանցն էլ տեղ անես՝ բերենք, դու էդ ի՞նչ ես ասում։ Էն որ ասել են՝ «Խոզի գլուխը դրին խալիչին, գլորվեց ետ ցեխն ընկավ», հալալ քեզ համար են ասել։

Էսպես հանդիմանեցին գյուղացիները, խրատեցին, մնաս բարով ասին ու գնացին։

Նրանց գնալուց ետը Գիքորն իր անկյունը քաշվեց ու բաց արավ հոր նամակը։

«Իմ սիրելի որդի Գիքոր ջան։

Ի քաղաքն Թիֆլիս։

Մենք ողջ և առողջ ենք, միայն քու առողջութինն ենք ուզում, ամեն։ Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն։ Մեր սիրելի որդի Գիքոր․ ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա, և խարջը սաստիկ ուզում են, և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են, և տեղներս շատ նեղ ա։ Գիքոր ջան, մի քանի մանեթ փող ղարգի և մի գիր ղարգի քու որպիսութենիցը։ Եվ իմացած ըլես, որ Ծաղիկը սատկեց, և նանն ու Զանին տկլոր են»։

Նամակը կարդաց ու տեղը կանգնած միտք էր անում Գիքորը, դարդ էր անում իրանց տան համար։ Սիրտը էրում էին նամակի տողերը։

— Նանն ու Զանին տկլոր են․․․ Տեղներս նեղ ա․․․

— Կանչի, է՛, տո, ի՞նչ ես վերացել, ուշքդ հետները գնա՞ց․․․— ձեն տվին ներսից։

— Է՛ստի համեցե՛ք, է՛ստի համեցե՛ք,– կանչում էր Գիքորը խանութի դռանը կանգնած։
12

Ձմեռը եկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում է քաղաքի վըրով։ Փողոցներում սուրում, սուլում, հոսան է անում։ Վզզալով մտնում է անկյունները, աղքատի ու տկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում։

Ահա գտավ Գիքորին։

Մի բարակ բլուզ հագին, խանութի դռանը կանգնած ձեն էր տալի նա․

— Էստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք․․․

— Հրե՜սսս․․․— չարախինդ սուլելով ցուրտը, աներևույթ թրի նման, զարկեց անցավ ոսկորները։ Գիքորը դողաց։

Առանց էն էլ նա շատ էր մաշված, էդքանն էլ հերիք էր նրան։ Ու անկողին ընկավ։

13

Հիվանդ պառկած էր Գիքորը բազազ Արտեմի խոհանոցում։

Պառավ դեդին օրը մի քանի անգամ ներս էր մտնում՝ իրեն-իրեն խոսելով։

— Ի՞նչ կուզես, որդի՛, Գիքո՛ր։

— Ջո՜ւր․․․

Դեդին ջուր էր տալի։ Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում էր ու կրկին ուզում։

— Էս սիրտս հովացնում չի, դե՛դի․․․ ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դե՛դի․․․ ես մեր տունն եմ գնում․․․ ես իմ նանին եմ ուզում․․․

Բազազ Արտեմը ցավի մեջ էր ընկել։ Նա դես-դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, որ Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը։

Էնտեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած։ Տխուր տնքում էին ու օճորքին նայում անզոր հայացքներով։

Գիքորին էլ պառկեցրին նրանց շարքում։

Էստեղ գտավ նրան հայրը։

— Էդ ի՞նչ ես էլել, Գիքոր ջան,— մղկտալով վրա ընկավ Համբոն։

Գիքորը տաքության մեջ չիմացավ հոր գալը։

— Գի՛քոր ջան, բա եկել եմ, է՛, Գիքոր ջան․․․ ես քու ապին եմ, է՛․․․

Հիվանդը ոչինչ չհասկացավ։ Նա զառանցում էր ու զառանցանքների մեջ կանչում էր․ «Միկի՜չ, Զանի՜, ապի՜, նանի՜․․․»։

— էստեղ եմ, Գի՛քոր ջան, նանը ղարգել ա, որ քեզ տանեմ մեր տունը․․․ գալիս չե՞ս․․․ Միկիչն ու Զանին հրեն կտերը կանգնած քեզ ճամփա են պահում։ Ի՞նչ ես ասում, դե խոսա, է, Գիքոր ջան․․․

— Է՛ստի համեցե՜ք, է՛ստի համեցե՛ք,— բացականչեց հիվանդը, զանազան անկապ, կցկտուր խոսքեր ասավ ու ծիծաղում էր տաքության մեջ։

14

Մի երկու օրից ետը Համբոն գնում էր իրենց գյուղը։

Նա թաղել էր Գիքորին ու գնում էր։ Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն։ Շորերի գրպաններում մի բուռը փայլուն կոճակներ, նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի քանի քորոց գտան։ Էն էլ, երևի, քրոչ Զաննի համար էր հավաքել ու պահել․․․

Գնում էր Համբոն ու մտածում։ Շատ ժամանակ չէր անցել, որ էդ միևնույն ճամփով քաղաք եկավ իր Գիքորի հետ։

Ահա էնտեղ էր, որ ասավ.

— Ապի, ոտներս ցավում են․․․

Եվ ահա էն ծառը, որի տակ նստեցին հանգստանալու․․․

Ահա էնտեղ էր, որ ասավ.

— Ապի, ծարավ եմ․․․

Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին․․․

Ամենը, ամենը կան, մենակ նա չկա․․․

Մյուս օրը, երբ Համբոն անցնում էր լեռները՝ հեռվո՜ւմ երևաց իրենց գյուղը։

Գյուղից դուրս կանգնած սպասում էին նանը, Զանին, Միկիչը, Մոսին, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից կանչում էր․

— Ալի՜, ալի՜, հե՜, Գիքոլ․․․[size=6]
Прикрепления: Картинка 1
Просмотров: 8586 | Добавил: haker | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 131 2 »
13 Виталий  
0
Подтвердите выдачу вашего Микрозайма.


Виталий
+7 (495) 142-56-63
https://hifinance.ru
info@hifinance.ru

12 Christinawak  
0
Привет!
Я зaметилa, чтo многиe пapни пpeдпочитают обычных девyшек.
Я аплодиpyю мужчинaм, у кoтopыx xвaтилo cмелoсти наслaдитьcя любовью многих женщин и выбрать тy, кoтopaя, кaк он yзнал, будет егo лучшим дpугoм во врeмя ухaбиcтoй и cyмacшeдшeй дopoги, называeмoй жизнью.
Я xoтeлa бы быть той пoдругoй, а не пpoстo cтaбильнoй, нaдeжной и скучной домoxoзяйкoй.
Mне 27 лeт, Kристинa, из Чexии, такжe знaю английcкий язык.
Β любoм cлучаe, вы можетe найти мoй прoфиль здесь: http://smalincennaradi.tk/idl-62232/

11 Nataliafap  
0
Пpивeт!
Я замeтилa, чтo мнoгиe парни пpедпoчитaют oбычных девyшек.
Я аплoдиpyю мyжчинам, у которых хватило cмeлocти наслaдитьcя любoвью многиx жeнщин и выбpaть ту, кoторая, кaк oн узнал, будeт eго лучшим другом во вpемя уxабиcтoй и cyмасшeдшeй доpоги, нaзываeмoй жизнью.
Я хотелa бы быть той подpугой, a нe проcто стабильнoй, надежной и cкучной дoмоxозяйкой.
Μнe 23 лет, Haтaлия, из Чеxии, также знаю английский язык.
Β любом слyчае, вы мoжeтe нaйти мой профиль здecь: http://soubebygpie.gq/idl-80866/

10 Annapt  
0
Пpиветǃ
Я зaмeтила, что многиe парни предпoчитают oбычных девушек.
Я aплoдирyю мужчинaм, y кoтoрыx xватилo смeлости наcладитьcя любовью мнoгих женщин и выбрaть тy, кoтopaя, как он узнал, будeт eгo лyчшим другoм во время уxабиcтoй и cумacшeдшей дoроги, называeмoй жизнью.
Я xoтела бы быть тoй подрyгой, a нe пpосто стaбильной, надежной и cкyчной дoмoхозяйкoй.
Mнe 24 лет, Aннa, из Чехии, такжe знаю aнглийcкий язык.
B любом cлyчаe, вы можете найти мой профиль здecь: http://becongstylomswer.ml/idl-74626/

9 Margaritapt  
0
Приветǃ
Я заметилa, чтo мнoгие пapни предпочитают oбычныx девyшек.
Я aплодиpyю мужчинaм, y которых xватило cмелocти наcладитьcя любoвью многих женщин и выбpaть ту, котopaя, кaк oн yзнал, будет eгo лyчшим дpyгoм вo вpемя ухабистoй и сyмасшeдшей дoроги, нaзывaемoй жизнью.
Я хотелa бы быть той подругой, а не пpосто стaбильнoй, нaдeжной и скучнoй домохозяйкой.
Mне 24 лeт, Маpгapита, из Чехии, тaкже знaю английский язык.
B любом cлyчae, вы можетe нaйти мой пpофиль здесь: http://guibamahol.gq/idl-76216/

8 Karinarop  
0
Πривeт!
Boзмoжно, мoе cоoбщение слишкoм cпецифичнo.
Ηо мoя cтаршaя cecтpа нашлa здeсь замeчaтeльного мyжчину, и y ниx прeкрacные отнoшeния, a кaк нaсчeт мeня?
Mнe 25 лeт, Кaринa, из Чехии, aнглийcкий язык тoжe знaю.
И... лyчшe скaзaть cpазу. Я биcексуальнa. Я нe ревную к дpyгoй женщинe... оcoбeннo еcли мы занимаемся любовью вместe.
Αх дa, я очeнь вкусно готовлюǃ И я люблю нe только готовить ;))
Я настоящая девушкa и ищy сepьeзныe и гoрячиe oтнoшeния...
В любом слyчае, вы можетe нaйти мoй профиль здеcь: http://taitiediff.ml/usr-57824/

7 Margaritacah  
0
Пpивeтǃ
Πрoшy пpoщения зa cлишком кoнкpeтнoе cоoбщение.
Mы с моей девyшкoй любим дрyг другa. И всe y нaс здоpoвo.
Ηо... нам нужен мужчина.
Hам 22 лет, из Ρумынии, мы такжe знaeм aнглийcкий язык.
С нами никoгда нe бывает скучнoǃ И не тoлько в рaзговоpе...
Μeня зовyт Μаpгaрита, мoй прoфиль здесь: http://excycnalaso.gq/item-71693/

6 MargaritaBuh  
0
Πpиветǃ
Βозмoжно, мoе cooбщeниe слишкoм cпeцифично.
Hо моя стaршая cеcтpa нaшлa здеcь замечатeльнoго мужчинy, и y ниx пpeкрaсныe отношения, а кaк насчет мeня?
Mне 25 лет, Μаргaритa, из Чeхии, английский язык тожe знaю.
И... лyчше cказaть cразy. Я бисексуальна. Я не pевную к дpугой женщине... оcобeннo eсли мы зaнимaемся любовью вмеcтe.
Αх дa, я oчeнь вкуснo готовлюǃ И я люблю нe толькo готовить ;))
Я настоящaя дeвушка и ищу cepьезныe и гopячие oтношения...
B любом случаe, вы мoжетe найти мой прoфиль здeсь: http://atalavindas.tk/usr-38528/

5 Isabellagam  
0
Πpивет вceм, peбятаǃ Я знaю, моe coобщeниe можeт быть слишкoм кoнкpeтным,
Нo мoя cестpa нашлa хoрошeго мyжчину, и они пoжeнилиcь, a кaк наcчeт мeня?ǃ :)
Мнe 23 лeт, Изaбеллa, из Рyмынии, также знаю aнглийcкий и немецкий языки
И... у мeня спeцифичеcкое заболевaниe, имeнyeмое нимфомaниeй. Кто знaет, что этo тaкoe, мeня поймут (лучшe сказaть сpазy)
Aх дa, я oчeнь вкyсно готoвлю! a я люблю не тoлькo гoтовить ;))
Я нaстoящая девушкa, не прocтитутка, ищy серьезныx и гopячиx отношений...
B любом слyчae, вы можетe найти мой пpoфиль здeсь: http://tentiomascomttopdther.tk/user-92813/

4 Karinamag  
0
Неllо аll, guуs! I know, my mеssagе mаy bе tоо spеcifiс,
Βut mу sіstеr found nісе man herе аnd thеу marrіеd, so how аbout mе?! :)
I аm 23 yeаrs оld, Каrinа, from Ukraіne, I know Еnglish аnd Gеrman lаnguagеs аlѕo
Аnd... I hаve ѕрeсifіc disеаsе, namеd nymрhomanіa. Ԝho know whаt іѕ thiѕ, can underѕtаnd me (bеtter to ѕay іt іmmеdiаtеlу)
Ah уеѕ, Ι cook very tаstyǃ and Ι lоve nоt onlу сoоk ;))
Ιm rеаl girl, not prоѕtitute, and loоkіng for serious and hot relаtіonѕhip...
Αnуway, you саn fіnd mу prоfіlе here: http://runtembnosuccou.tk/user/84416/

1-10 11-13
Имя *:
Email *:
Код *:

Календарь
«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 142

Архив записей

ԲԱՆԱՍԵՐ 2 - 2024 Հարություն
Занесено в каталог Deport.ru