Главная
Регистрация
Вход
ՈՒրբաթ
29.03.2024
19:02
Приветствую Вас Гость | RSS
Հայոց լեզու և Գրականություն

Меню сайта

ФОТОГРАФИИ

Новости

Форма входа

  
Главная » 2011 » Սեպտեմբեր » 28 » Աֆորիզմներ
00:10
Աֆորիզմներ

Չկա ոչ մեկն ավելի մոտ քեզ, քան դու ինքդ ես: Բայց եթե դու չես ճանաչում ինքդ քեզ, ինչպե±ս կարող ես ճանաչել ուրիշին: /Արևելյան իմաստություն/
Մտածել, որ հոգին մտածում է և մարդը դա չի նկատում, նշանակում է մի մարդուց ստեղծել երկու անձ: /Ջ.Լոկ/
Դու ամբողջ կյանքի ընթացքում պատասխանատու ես այն մարդկանց համար, ում ընտելացրել ես: /Անտուան դե Սենտ-Էքզյուպերի/
Եթե ես ժամանակ առ ժամանակ չլռեմ, ես չեմ լսի, թե ինչ է ուզում և սպասում կյանքն ինձնից: /Շտրիտմատեր/
Երջանկությունը կախված չէ այն բանից, թե ով ես դու և ինչ ունես: Այն կախված է միայն նրանից, թե ինչ ես դու մտածում: /Դ.Կարնեգի/
Այն ինչ մարդիկ մտածում են իրենց ընդունակությունների մասին, ուժգնորեն ազդում է այդ ընդունակությունների վրա: /Ա.Բանդուրա/
Մարդը ցանկությունների և հակադրությունների համալիր է: Որպեսզի նրան հասկանանք, անհրաժեշտ է ընկալել նրան ամբողջական: /Ս.Մոլչո/
Անտաղանդությունն ավելի հեշտ են ներում, քան տաղանդը: /Է. Կրոտկի/
Մարդը պետք է փոխի իր սեփական բնույթն այն բանի համար, որպեսզի այն ներդաշնակ դառնա: /Ի.Մենչիկով/
Յուրաքանչյուրը լսում է միայն այն, ինչ ինքը հասկանում է: /Գյոթե/
Միայն դժբախտը գիտի, թե ինչ է եջանկությունը: /Էրիխ Մարիա Ռեմարկ/
Մի վազիր երջանկության հետից. այն միշտ գտնվում է քո ներսում: /Պյութագորես/
Բոլոր երջանիկ ընտանիքները նման են մեկը մյուսին; յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի: /Լ.Տոլստոյ/
Երջանկության փնտրումը դժբախտության հիմնական աղբյուրն է: /Էրիկ Հոֆեր/
Ով տպավորություն է ստեղծում, որ շատ բան գիտի ու ընդունակ է ամեն ինչ, ապա նա ոչինչ չգիտի և ոչնչի ընդունակ չէ: /Լաո Ցզի/
Որքան շատ ենք մտորում, այնքան շատ ենք համոզվում, որ ոչինչ չգիտենք: /Վոլտեր/
Իրական հատկանիշը, որով կարելի է ճանաչել իմաստունին, համբերությունն է: /Հենրիկ Իբսեն/
Իմաստուն է այն մարդը, ով առավել դյուրագրգիռ է ժամանակի կորստին: /Դանտե/
Մենք գնահատում ենք մեր բնավորությունը որպես մեր սեփականություն. լավն է այն արդյոք, և հարգվում է արդյոք մարդկանց կողմից: Այդպես էլ պետք է գնահատել ուրիշների բնավորությունը: /Էպիկուր/
Բարձր բարոյականությամբ բնավորությունը դա մարդկային ձգտումների վերին նպատակն է: /Է. Թելման/
Մարդու իրական բնավորությունը դրսևորվում է մանրունքներում, երբ նա դադարում է հսկել իրեն: /Ա.Շոպենհաուեր/
Մարդ, որն աշխատում է բարդ հիմնահարցի լուծմամբ և պատշաճ կատարում է իր աշխատանքը, երբեք չի կորցնի հարգանքն իր հանդեպ: /Բեռնարդ Շոու/
Ժամանակը դա աշխատողի մտավոր աշխատանքի կապիտալն է: /Օնորե դե Բալզակ/
Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում: /Մարիա Ռեմարկ/
Просмотров: 2487 | Добавил: haker | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Календарь
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 142

Архив записей

ԲԱՆԱՍԵՐ 2 - 2024 Հարություն
Занесено в каталог Deport.ru